Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Արդարացնե՞լ թշնամու կատարածը, թե՞…

Արդարացնե՞լ  թշնամու կատարածը, թե՞…
23.05.2023 | 22:19

Ճանաչել այսօր Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջությունը, հրաժարվել գերեվարված մեր հայրենիքի վերադարձի պահանջից, նշանակում է` արդարացնել հայության նկատմամբ այդ երկրների կատարած մեծ և փոքր բոլոր հանցագործությունները։

Այդպես կարող է վարվել միմիայն թուրք-ազերական դաշինքի գործակալ ներքին իշխանությունը։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ